ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Ամեն մեկը մի հատ Արարատի բոյի սար ա վերցրել ու վրան տուն ա սարքել»

«Ամեն մեկը մի հատ Արարատի բոյի սար ա վերցրել ու վրան տուն ա սարքել»
16.06.2016 | 23:24

Այսօր ԱԺ-ում վերստին հարկային համաձայնագիր էր քննարկվում: Այս անգամ «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական և առողջացման ծրագրի» համար: «Վարկը վերցնում ա, որ տա ատոմակայանին ու Երևանի ՋԷԿ-ին, որովհետև ֆինանսական ճեղքվածք է առաջացել: Բա էդ ի՞նչ ա եղել, ինչի՞ ա էդ ճեղքվածքն առաջացել, ապրանքը մնացել ա վրաները, չեն կարողացե՞լ վաճառեն: Հիմնական զեկուցողն ասում ա՝ դե մենք խնդրել ենք, բաներ կան, որ ատոմակայանն ու Երևանի ՋԷԿ-ը ֆինանսավորեն, դե մի քիչ «Նաիրիտին» ենք տվել, մի քիչ «Քիմպրոմին»: Էս էլ ընենց տեղեր ա ասում, որ իբր սուր կողմերը կլորանան, իբր մարդկանց աշխատավարձերն են փակում: Բայց հլա էդ դանայան տակառում աշխատողներն ինչ են ստացել, չաշխատողներն ինչ են ստացել, առանձին քննության առարկա է: Էդ հլա հարց է, էդ ամենը միայն էստեղ է գնացել, թե՞ տասնյակ տեղեր, թե՞ վարչապետը եկեղեցի ա կառուցում, Սերժ Սարգսյանը, չգիտեմ, մատուռ ա կառուցում: ՈՒ ըսենց զանգում, ասում են՝ դե մի 50 մլն, 100 մլն տվեք, վերջում ասում են՝ վայ, ճեղքվածք ա առաջացել»,- ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով մեկ այլ պաշտոնյայի հայտարարությունը.

«Դրան հակառակ, Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ Արմեն Վարդանյանը ասում է՝ դե գիտեք, մենք առայժմ կործանիչ ավիացիա չունենք: Ինչպես ասում են՝ կանգնեցրեք, խնդրում եմ, գերժամանակակից կամ գերձայնային ֆայտոնը, ըստեղ իջնող կա: Բա կործանիչ ավիացիա չունենք, քաղաքացիական ավիացիա չունենք, տրանսպորտային ավիացիա չունենք, բա էս 26 տարվա պետությունը ինչո՞վ ա զբաղված եղել: Բա ի՞նչ ունենք, ունենք պարտքեր, ուրիշ ոչ մի բան: Հիմա սա բաց երկնքի քաղաքականություն ա՞, թե՞ բաց չգիտեմ ինչի: Բա 15 տարի աչքով-ունքով ասում են՝ գիտեք, բանակի ծախսերը ոնց ենք հոգում, բա էդ օլիգարխներին որ մեդալ ենք տալիս, դուք չգիտեք, էդ ուրիշ բաների հետ ա կապված, որ մենք չենք կարա ըստեղից ասենք: Էդ ուրիշ բաները տեսանք»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ զինված ուժերի հարյուրավոր ու հազարավոր սպաներ սոցիալական ծայրահեղ խնդիրներ մեջ են ապրում:

«Բա որ էդքան ասում ենք` էդ Կենտրոնական բանկի անհեթեթ շենքը, Հարկային տեսչության հանգստյան տունը, ուսումնական կենտրոնը ինչի՞ համար են, տասնյակ միլիոնավոր դոլարներ եք ծախսել՝ Գագիկ Խաչատրյանի համար նախատեսված ռոկոկո ունիտազներով: Ասում են՝ ինչի՞ եք աղմուկ հանում, որովհետև էդ շենքերը ամեն անգամ տեսնելիս մտածում ենք, որ այդ ծախսված գումարներով հարյուրավոր սպաների ընտանիքների բնակարաններով կապահովեիք»,- փաստեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև պաշտոնյաների ներքին կուլտուրայի մասին:

«Իրականում հարուստ մարդը պետք ա ներքին կուլտուրա ունենա, եթե իր երկրում հարյուրավոր, հազարավոր մարդիկ բնակարան չունեն, իրա բանակի մայորներն ու գնդապետները տուն չունեն, պետք ա ներքին կուլտուրա ունենան, էդ պալատները չկառուցեն: Ամեն մեկը մի հատ Արարատի բոյի սար ա վերցրել ու վրան տուն ա սարքել: Վաղը պետք ա հարց տան՝ էդ տներում ովքե՞ր են հայտնվելու, իրանց ավտոմատներով ախրաննիկները կանգնելո՞ւ են, խիստ կասկածում եմ»:


Պատգամավորը նաև առաջարկում է բանկերն իրենց օֆշորային հաշիվները բացեն. «Էսքան ասում ենք՝ Ռոբերտ Քոչարյանը 4 մլրդ դոլարի կապիտալ է կուտակել, մենք պետք է հնարավորություն ունենանք ճշտելու` դա էդպե՞ս է, թե՞ ոչ: Պետք է իմանանք՝ պողոսյանմիհրանները և մյուսները, ում մեքենաները կործանիչ ավիացիայի գնին են, պետք է հասկանանք՝ էդ մարդիկ ինչ են տարել էս երկրից»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ